Ռոբերտ Քոչարյանը դստեր հետ մասնակցել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դստեր՝ Գայանեի հետ երեկ Ֆրանսիայի հրապարակում էր և մասնակցում էր «Դիմադրություն» շարժման հանրահավաքին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում ժամը 20։00–ին մեկնարկել էր «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Չնայած հորդառատ անձրևին՝ հրապարակը բազմամարդ է։
Ընդդիմությունը մայիսի 11-ին Երևանի տարբեր ուղղություններով ավտոերթեր է անցկացրել, զուգահեռաբար շարունակվել են անհնազանդության ակցիաները։
Այսօր ևս կլինեն անհնազանդության ակցիաներ: