Այս իշխանությունները սուտասան են, իրենք կեղծիքներով մեր երկիրը հասցրել են կործանման եզրին. Թադևոս Ավետիսյան
Մեր պայքարը վճռական է եւ գնալու ենք մինչեւ վերջ, որովհետեւ մենք ուզում ենք ունենալ անկախ հայրենիք, հայի հայրենիք, եւ այստեղ նահանջի որեւէ տեղ չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Դիմադրության» շարժման ավտոերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը:
«Ավտոերթի հիմնական նպատակն այն է, որ մեր հանրությունը տեսնի՝ քայլ առ քայլ մոտենում ենք արդյունքի: Իսկ այս իշխանությունները արդեն իմում են այնպիսի զազրելի միջոցների, որով ակնհայտ է՝ իրենց զինանոցում գործիքակազմ չի մնացել»,- ասաց նա:
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ այս իշխանությունները վաղ թե ուշ կհամողվեն, որ իրենք պետք է անցնցում հեռանան իշխանությունից:
«Մեր պայքարը հանունի և միասնության պայքար է: Այսօր մենք ոտքի ենք կանգնել հայրենիք ունենալու պահանջով: Այս իշխանությունները, որոնք մեր երկրի թիվ մեկ սպառնալիքն են, պետք է հասկանան՝ հայ մարդը ոտքի է կանգնել և կառուցելու է արժանապատիվ հայրենիք »,- նշեց Թադևոս Ավետիսյանը:
Անդրադառնալով իշխանության կողմից հնչեցվո հայտարարություններին՝ Թադևոս Ավետիսյանը ասաց. «Այս իշխանությունները սուտասան են, իրենք կեղծիքներով մեր երկիրը հասցրել են կործանման եզրին: Իրենց ձեռագիրը նույն է. մարդը տեսնում է, չէ՞ որ իրա հայրենիքը կտոր-կտոր թուրքին են տալիս, իրենք խոսում են ապագայի մասին»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը:
Նշենք, որ «Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել, իսկ երեկոյան ժամը 16.00-ին հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում: