Երևանում թալանել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալը. տարել են խոշոր չափի գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Էրեբունի վարչական տարածքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալից խոշոր չափի գումար գողանալու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի սրահում տեղակայված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալից խոշոր չափի գումար են գողացել: