Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին
Ս.թ. մայիսի 10-ին Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։
Հայաստանի օրհներգի հնչելուց և հավատարմագրերի հանձնելուց հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը Նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ջերմ ողջույններ է փոխանցել Սուլթանին։ Հրաչյա Փոլադյանը նշել է, որ Պարսից
Ծոցի երկրներից Օմանը եղել է առաջինը, որի հետ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ (1992թ. հուլիս) և արդեն ամռանը նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Հայ-օմանական երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը մի շարք առաջարկներ է ներկայացրել սուլթան Հայսամ բին Տարեկին, որոնք դրական են ընդունվել։
Զրույցի ավարտին Սուլթանը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին իր առաքելության մեջ։