Ըստ Բայրամովի, Նիկոլը Բրյուսելում համաձայնվել է Հայաստանի 7 բնակավայրեր հանձնել թուրքերին. Արտակ Զաքարյան
Բայրամովը` որպես Նիկոլի վկա, վերահաստատեց Ֆրանսիայի հրապարակում հավաքված հայրենատեր հայերի բոլոր մտավախությունները. Ըստ ադրբեջանցի արտգործնախարար Բայրամովի, Նիկոլը Բրյուսելում ոչ միայն Արցախն է համաձայնվել թողնել Ադրբեջանի կազմում, այլ նաև Հայաստանի սահմանամերձ յոթ բնակավայրեր հանձնելու է թուրքերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ բնակավայրերը ազատագրելու և պահելու համար զոհվել են բազմաթիվ հերոս տղաներ:
Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ նիկոլական խունտան հանձնի դրանք, վաղը մեր քաղաքացիներն ամեն քայլափոխի գերի են ընկնելու, իսկ մեր գյուղերն ու ճանապարհները շարունակ գնդակոծվելու են թուրքերի կողմից:
Առանց Նիկոլ Հայաստանը պետք է հաղթի: Ուրիշ տարբերակ չկա»։