ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին, ով հետախուզման մեջ էր, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 8-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Սևանի բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Շ. Բագրատյանը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Վ