Վրաստանում շրջանառությունից հանվել է Kinder-ի սալմոնելայով հնարավոր վարակված արտադրանքը
Վրաստանում շրջանառությունից հանվել է Kinder-ի սալմոնելայով հնարավոր վարակված արտադրանքը, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Ապրիլի վերջին պարենի գործակալությունը միջազգային համակարգերի միջոցով տեղեկատվություն է ստացել բելգիական Ferrero ընկերության արտադրած որոշ ապրանքատեսակների նմուշներում սալմոնելա բակտերիաների հայտնաբերման մասին։
Կասկածելի ապրանքների թվում են Kinder Surprise Maxi շոկոլադները։
«Գործակալությունը կրկին հորդորում է սպառողներին չօգտվել նշված արտադրանքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ։