Ընդդիմությունն իր նպատակին չի հասնի․ Վլադիմիր Վարդանյան
Ընդդիմությունն իր նպատակին չի հասնի։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիաներին։
Նրա խոսքով՝ ԱԺ փոխնախագահի գործառույթներից մեկը ԱԺ-ի բնականոն ու կայուն գործունեությունն ապահովելն է։ «Մենք ունենք մի իրավիճակ, երբ այդ բնականոն գործունեությունը ոչ միայն ապահովված չէ, այլ ամեն ինչ արվում է այն խաթարելու համար։ Դա արվում է տարբեր հայտարարություններով։ Այնպիսի զգացողություն է, որ այդ մարդիկ խորհրդարանի հետ կապ չունեն»,-ասաց Վարդանյանը՝ նկատի ունենալով ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին։