Երևան, 05.Մայիս.2024, 00:00 |
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Փաշինյանը յասամաններ է նվիրում Աննա Հակոբյանի... Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնեն... Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմու... Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել ... «Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն...

Բնագիտական ոլորտում ուսանողների պակասն ուղղակի աղետ է․ գիտնական

Հայաստանում մոտ 50 գիտական խումբ դրամաշնորհ է ստացել Գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակում։ Սա մեր երկրում առաջին հնգամյա մրցութային գիտական ծրագիրն է` բավարար ֆինանսավորումով ու, միաժամանակ, մասնակիցներին ներկայացվող խիստ պահանջներով։ Ծրագրի հիմնական նպատակն է լավ հետագծով ավագ սերնդի գիտնականների աջակցությունը, ինչպես նաև ավագ սերնդից կրտսերին գիտելիքի փոխանցման ապահովումը։ Այդ նպատակներին հասնելու համար ծրագրի պահանջներից մեկը երիտասարդ մասնագետների, ինչպես նաև ասպիրանտների և մագիստրոսների մասնակցությունն է։

Եվ այստեղ խմբերի ղեկավարները լուրջ խնդրի են բախվում։ Վերջին տասը տարում Հայաստանի բուհերի բնագիտական ֆակուլտետների ուսանողների թիվը խիստ նվազել է, ինչպես նաև կտրուկ անկում է ապրել նրանց պատրաստվածության մակարդակը։ Բավական է ասել, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ այս տարի ընդունվել են միջինում 13-14 բալով։ Այդ ֆակուլտետների մագիստրատուրաներում ուսանողները շատ քիչ են։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների լավագույն ուսանողները դեռ սովորելու ընթացքում աշխատանք են գտնում ՏՏ ընկերություններում, այնպես որ, դեպի գիտություն հոսքը ուղղակի կտրվել է։

Այդ խմբերից մեկի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Նյութական ալիքների ֆիզիկայի» լաբորատորիայի վարիչ Արթուր Իշխանյանի խոսքով, իր խմբում կադրային ապահովման հարցում արտաքնապես կարծես թե խնդիրներ չկան։ Խմբում ընդգրկված են 4 երիտասարդ գիտնական, և 2 ասպիրանտ, բայց կան խորքային, համակարգային խնդիրներ։ Երիտասարդ գիտնականներից երկուսն իրենց սեփական ՏՏ ընկերությունն ունեն, ֆինանսապես լավ ապահովված են, և գիտությանը շատ քիչ ժամանակ են տրամադրում։ Շատ ընդունակ, տաղանդավոր երիտասարդներ են, բայց իրենց ապագան գիտության հետ չեն կապում։ Երկու ասպիրանտների պատրաստվածությունը համեմատաբար թույլ է, և նրանց անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար դեռ մի քանի տարի կպահանջվի։ Հաջորդ տարվանից նախագծում կարող է ներգրավվել նաև մագիստրատուրայի երկու ուսանող, իսկ ֆիզիկայի ֆակուլտետում մագիստրատուրայի ուսանողները շատ քիչ են։

«Անցողիկ բալով, այսինքն, ստանալով 7.5 բալ 20-ից, ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ՝ ուղղակի աղետ է։ Կտրուկ անկումը սկսվեց մոտավորապես 2010 թվականից։ Մինչ այդ, օրինակ, ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվում էին շատ ուսանողներ ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցներից, մի մասը՝ միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ, և նրանք, որպես կանոն, շարունակում էին ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Այդ անկման հարցում վատ դեր խաղացին գիտության թերֆինանսավորումը և ոչ գրավիչ լինելը, ինչպես նաև արագ աճող ՏՏ ոլորտը և «Լույս» հիմնադրամը։ Այդ հիմնադրամի շնորհիվ լավ ուսանողները գնացին սովորելու արտերկիր։ Մի քանի գործոնի արդյունքում մենք ունեցանք շատ վատ արդյունք, - ասաց նա և շարունակեց, - Հաջորդ տարի պետք է երկու մագիստրոս ընդունեմ, անհրաժեշտ գումարը կա, իսկ ո՞ւր են մագիստրոսները։ Եթե ֆիզիկայից մոտ 20 դրամաշնորհ կա այս ծրագրով, այսինքն, մոտ 40 մագիստրոսի տեղ կա, իսկ գումարային բոլոր մագիստրոսները, դիցուք, 25-ն են, ապա ինչպե՞ս նրանց տեղավորել բոլոր նախագծերում։ Ֆիզիկական հետազոտությունների մեր ինստիտուտը 4 դրամաշնորհ ունի այս ծրագրով, ու բոլորն ինձ նման փնտրտուքի մեջ են՝ գումարը կա, իսկ մագիստրոսները՝ ոչ»։

Ակադեմիկոս քարտուղարն առաջարկում է մի շարք անհապաղ քայլեր ձեռնարկել։ Օրինակ, լավ առաջադիմությամբ ուսանողների համար բավարար կրթաթոշակ սահմանել (այսօր այն անընդունելի ցածր է՝ 6 հազար դրամ)։ Հնարավոր է նաև բանակից տարկետման վերականգնումը։

«Մենք պատերազմական, արտակարգ իրավիճակում ենք, ու մեր քայլերը պետք է լինեն արտակարգ։ Ես դեռ պատերազմի ժամանակ առաջարկել եմ, որ բոլոր բուհերի բոլոր ֆակուլտետների բնագիտական առարկաներից բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին, անգամ տարվա կեսից, առաջարկել տեղափոխվել ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ֆակուլտետներ, բարձր՝ 100 000 դրամ կրթաթոշակով», - ասաց նա։

Արթուր Իշխանյանը կարծում է, որ այդ միջոցները շատ ուսանողների կգրավեն, և նրանց հետ կարելի կլինի աշխատել հատուկ ծրագրերով՝ բաց թողած գիտելիքը լրացնելու և գիտության գրավչությունը ցույց տալու համար։

«Ցանկացած հարց պետք է պրոեկտել գլոբալ հարցերից։ Գլոբալ հարցն այն է, որ հնարավոր չէ արհեստականորեն ստեղծել ներհոսք առանց հեռանկարի։ Առաջին խնդիրը հեռանկար ապահովելն է։ Գիտության ոլորտում այս տարվանից ֆինանսավորման կտրուկ ավելացումը՝ այդ հեռանկարի ստեղծումն է։ Այսինքն, մինչև թունելի ծայրում լույս ցույց չտաս, չես կարող խոսել թունելում ռելսերի վերականգման մասին։ Մինչ այս տարի գլոբալ հարցը ֆինանսավորումն էր։ Որից հետո, օրինակ, որոշ ասպիրանտներ սկսեցին ստանալ 300 000-400 000 դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ նախորդ տարիներին իրենց 50 000-ից ավելի չէինք կարողանում վճարել։ Հիմա մագիստրատուրա կարող ես կանչել ուսանողին, ասելով, տես՝ ասպիրանտը սա է։ Այդ «տեսը» պիտի ցույց տայինք։ Ուզում եմ ասել, այս հարցը հնարավոր չէր ավելի շուտ բարձրացնել, մինչև ֆինանսավորման հարցը չլուծվեր։ Հիմա ժամանակն է սկսել արշավ դեպի մագիստրատուրա», - պարզաբանեց նա։

Նրա խոսքով, մեր երկրի համար գլոբալ խնդիրն այն է, թե ինչ պետք է փոխել մեր վարքագծում, որպեսզի հաջորդ ուժգին հարվածին, որն անխուսափելի է այս տարածաշրջանում, դիմակայենք նվազագույն կորուստներով։ Ստանդարտ պնդումը, թե փոփոխությունները պետք է սկսել մանկապարտեզից, գիտնականը սխալ և վնասակար է համարում։

«Հարցը, թե որտեղից սկսել փոփոխությունները, քննարկվել է, օրինակ, «Գիտուժ» նախաձեռնության ստեղծման ժամանակ, 2019 թվականի հուլիսին։ Ի վերջո որոշումը հետևյալն էր․ մանկապարտեզից սկսելու դեպքում մենք ոչինչ չենք հասցնի անել։ Մենք պետք է կարողանանք ուժեղացնել ու պահել այսօր գոյություն ունեցող ինչ-որ կետեր՝ դիմադրողականության կետերը։ Եթե մենք մանկապարտեզի վրա կենտրոնանանք, մեր գիտնականների ավագ սերունդը, որի միջին տարիքն այսօր շատ բարձր է, ուղղակի չի լինի։ Հետևաբար, հենց այս պահին հենց նրանց է պետք տալ ասպիրանտներ, մագիստրոսներ։ Մեր պարագայում շարժումը պետք է լինի վերևից ներքև, որովհետև մենք ժամանակ չունենք։ Դրանով որոշակի դիմադրության կենտրոններ կստեղծվեն։ Զուգահեռաբար, իհարկե, պետք չէ աչքաթող անել մանկապարտեզը, բայց պետք է գիտակցել, որ առաջնայինն այն մյուս քայլերն են», - ասաց նա։

Արթուր Իշխանյանը պարզաբանեց, որ այս ռազմավարության լավն այն է, որ առաջին քայլերը հեշտ են։ Օրինակ, այս 50 դրամաշնորհը տալը շատ հեշտ է․ մրցույթ հայտարարեցիր, արդյունքներն ամփոփեցիր, գումարը տվեցիր՝ գործն արված է։ Ասպիրանտների ու մագիստրոսների հարցը ևս համեմատաբար հեշտ է լուծվում։ Մի երկու օրենսդրական փոփոխություն է պետք, և կրթաթոշակ վճարելու համար ոչ շատ մեծ գումար՝ տարեկան մոտ 500 մլն դրամ։ Հանրապետության 1000-ից ավել դպրոցներում այդպիսի գումարով, ըստ նրա, փոփոխություն չես կարող անել, դրա համար մի քանի անգամ ավել ներդրումներ կպահանջվի։

«Վերևից ներքև գնալու դեպքում դու փոքր ներդրումներով ես շարժվում, կամաց կամաց ես ավելացնում ներդրումները։ Եթե ներքևից սկսես, այդ ծանրաձողը հնարավոր է չկարողանաս բարձրացնել, - ասաց նա, հավելելով, որ 21-րդ դարում դիմադրողականության աճը՝ գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն է, ու պետք է փորձել դա անել։ «Սա ավելի կարևոր է, քան բոլոր քաղաքական խաղերը», - եզրափակեց նա։

դիտվել է 126 անգամ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Փաշինյանը յասամաններ է նվիրում Աննա Հակոբյանի... Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնեն... Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմու... Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել ... «Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan