Բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին
Ոստիկանները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին քիչ առաջ բերման են ենթարկել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ նրան ոստիկանական բաժանմունքից քիչ առաջ ազատ են արձակել։
Նշենք, որ մինչ այդ Երեւանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանին, Արամ Վարդեւանյանին, սակայն ի վերջո, բերման չէին ենթարկել:
Հիշեցնենք, որ Երեւանում, չնայած անձրեւային եղանակին, վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: