Կապելլո. Ուրախ եմ, որ հենց «Ռոման» գերազանցեց իմ «Յուվենտուսի» ռեկորդը
Ռուսաստանի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է «Ռոմայի»՝ Ա սերիայում հաջող մեկնարկի մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ հենց «Ռոման» գերազանցեց իմ ռեկորդը, որին հասել եմ «Յուվենտուսի» հետ։ Ես դեռ շատ եմ կապված այդ քաղաքի և թիմի հետ, որում խաղացել եմ և հետագայում՝ մարզել։
Անկեղծ ասած՝ ես չէի սպասում, որ «Ռոման» այդքան լավ կխաղա։ Ես կարծում էի, որ այս կազմն ավելի թույլ է, քան անցյալ և նախանցյալ մրցաշրջաններին։ Օսվալդոն, Լամելան և Մարկինոսը լքել են «Ռոման», սակայն թիմը հավասարակշռված և արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում։ Սա անհավատալի է։
«Նապոլին» և «Յուվենտուսը» գերազանց թիմեր են, սակայն «Ռոման» իրոք կպայքարի նրանց հետ չեմպիոնության համար և բոլոր հնարավորություններն ունի հաղթելու»,-ասել է Կապելլոն։
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://allsport.am/