Հունգարիայում 5 մարդ զոհվել եւ ավելի քան 10-ը վիրավորվել է գնացքի եւ բեռնատարի բախումից
Հունգարիայի հարավում 5 մարդ զոհվել եւ ավելի քան 10-ը վիրավորվել է գնացքի եւ բեռնատարի բախումից, ինչի հետեւանքով վագոնը դուրս է եկել ռելսերից։
Վթարը տեղի է ունեցել հունգարա-սերբական սահմանից ոչ հեռու, Մինդսենթ անցման մոտ։
Ոստիկանության ներկայացուցիչը Reuters-ին տեղեկացրել է, որ բեռնատարում գտնվող հինգ մարդ զոհվել է։
Բեռնատարը հունգարական գրանցում ուներ եւ տեղափոխում էր տեղի աշխատավորներին։
Պետական երկաթուային ընկերությունը տեղեկացրել է, որ Կիշկունֆելեգիխազից Խոդմեզովասարխա ուղեւորվող գնացքը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով ռելսերից դուրս է եկել վագոնը, որում 22 ուղեւոր կար։ Նրանցից երկուսը ծանր վնասվածքներ է ստացել, եւս ութ հոգի՝ թեթեւ վնասվածքներ։
Տեղեկացվել է, որ բեռնատարը ուշադրություն չի դարձրել լուսացույցի կարմիր ազդանշանին եւ փորձել է հատել ռելսերը։