Մալխաս Ամոյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում ժամանակից շուտ, 4 րոպե 10 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին եւ դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարը: