Ոստիկանությունը Թբիլիսիում և շրջաններում առգրավել է ապօրինի զենք. 6 մարդ ձերբակալվել է
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, իրականացրած հետաքննչական գործողությունների արդյունքում՝ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Կախեթում և Մցխեթա-Մթիանեթիում առգրավել են ապօրինի զենք-զինամթերք և ձերբակալել վեց մարդու։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։
Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 3-ից 7 տարվա ազատազրկում։
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու փաստը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով»,- նշված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։