Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք, 4 մահ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է stopcov.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 237 մարդ, մահացել է չորս հիվանդ: Կատարվել է 8 358 թեստ։
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 646 316 դեպք, որից 1 618 403 հիվանդ ապաքինվել է, 16 708-ը ՝ մահացել: