Վրաստանն ուժեղացրել է պետական սահմանների հսկողությունը
«Վրաստանը խստացրել է վերահսկողությունը պետական սահմանին», այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։
Նա, սակայն, հերքել է տեղեկությունները, թե ՌԴ քաղաքացիները զանգվածաբար գալիս են Վրաստան։ Նրա խոսքերով՝ Վրաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների հոսքը նույնիսկ 50 տոկոսով ցածր է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն՝ մինչ կորոնավիրուսային համաճարակի պատճառով կիրառած սահմանափակումները։
Նախարարի խոսքերով՝ ուժեղացվել է հսկողությունը ինչպես անցակետերում, այնպես էլ «կանաչ սահմանին»՝ հետիոտնային սահմանամերձ գոտում։
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նույնպես ապատեղեկատվություն էր անվանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների զանգվածային և անվերահսկելի մուտքի մասին լուրերը։