McDonald's-ը ժամանակավորապես փակում է Ռուսաստանում իր բոլոր 850 ռեստորանները
Արագ սննդի McDonald's ցանցը որոշել է ժամանակավորապես փակել Ռուսաստանում գտնվող իր բոլոր 850 ռեստորանները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ընդհանուր առմամբ, ընկերության ռուսական ներկայացուցչություններում աշխատում է ավելի քան 65 հազար մարդ։