Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6236 և մահվան 43 դեպք է գրանցվել
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6236 եւ մահվան 43 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 598 172-ի։
Համավարակի սկզբից կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 16 097։
Ապաքինվել է 14 909 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 477 481-ի։