Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ ինքը լինելու է աշխարհի առաջատար բևեռներից մեկը. Բենիամին Պողոսյան
AD TV «Հարցազրույցի» տաղավարում քաղաքագետ Բենիամին Պողոսյանն ասել է, որ 1991 թվականից ի վեր չի հիշում այդպիսի մի իրավիճակ, երբ երկու ամսվա ընթացքում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները երեք անգամ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ։
Այս ֆոնին հատկանշական է Մակրոնի և Գերմանիայի կանցլերի այցելությունները Ռուսաստան։
«Առաջին հերթին ցանկություն կա ցույց տալու, թե Ռուսաստանի ներսում և թե Ռուսաստանից դուրս, որ այս բազմաբևեռ աշխարհում Ռուսաստանը լինելու է առաջատար բևեռներից մեկը և բոլորը պարտավոր են բոլոր կարևորագույն հարցերը քննարկել Ռուսաստանի հետ։ Ինձ թվում է նաև Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ իր պատկերացումների համաձայն այս նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհում, լինելու են, այսպես ասենք, ընդամենը մի քանի պետություններ, որոնք լիարժեք ինքիշխան են՝ դրանք այդ բևեռներն են՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, գուցե Եվրամիություն կամ Գերմանիա կամ Ֆրանսիա»,-ասել է Պողոսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում և տեսանյութում: