Գորիսում բախվել են Nissan March-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 32-ամյա Սեյրան Օ-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում բախվել է Գորիսի բնակիչ՝ 35-ամյա Վլադիմիր Օ-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սեյրան Օ-ի ուղևոր՝ Գորիսի բնակիչ, 42-ամյա Էրիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։