Հաստատվել է ՀՀ-ին հատկացվող մոտ 93 հազար դոլարի դրամաշնորհի նախագիծը
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է Հայաստանին հատկացվող մոտ 93 հազար դոլարի դրամաշնորհի նախագիծը, որի պայմանագիրն այսօր ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։
Այդ դրամաշնորհով Արյունաբանական կենտրոնը ձեռք կբերի բժկական ժամանակակից սարքավորում, որը հնարավորություն կտա բարելավել արյան քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը: Տարեկան ավելի քան 400 մարդ կօգտվի այս ծառայությունից:
Ֆուկուշիմա Մասանորի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան - Մենք խորապես հավատում ենք, որ առողջությունը ցանկացած երկրի կարևորագույն հիմքերից մեկն է, հաջողության և ապագայի բանալի:
Մենք լիահույս ենք, որ այս ծրագրի միջոցով կնպաստենք Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտի զարգացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը: