«Ես կարող էի ասել, թե ինչ եք մտածում դրա մասին, նա կարող էր ասել՝ արգելում եմ. Դա չի նշանակում, որ ես ցանկանում էի հրաժարական տալ». Վահան Քերոբյան
Իմ հարցը փակված է, Հայաստանի վարչապետը վերջակետ դրեց: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին տեղեկություններին։
Նա պարզաբանեց, որ այդ զրույցը վարել է մեծ պատասխանատվությամբ։ Նրա խոսքով՝ ինքը չի ասել, որ ցանկանում է թողնել պաշտոնը:
«Ժամանակ առ ժամանակ մեր ղեկավարների հետ քննարկում ենք կատարված աշխատանքի որակը։ Ես կարող էի ասել, թե ինչ եք մտածում դրա մասին, նա կարող է ասել՝ արգելում եմ։ Դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ հրաժարական տալ»,- ասաց նախարարը։