Տավուշի մարզում մեքենան հայտնվել է ձորում. ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցը մահացել է, կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած Isuzu մակնիշի ավտոմեքենայով Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ում՝ գերեզմանոցի հարակից տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 34-ամյա Կարեն Շ-ն, 25-ամյա Հարություն Պ-ն, վարորդ Գրիգոր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Վահագն Շ-ն «Բերդ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում: