Ճապոնիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, կապված Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր հարձակման սպառնալիքի հետ, իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը, ինչպես նաև զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց,- հայտնում է NHK-ն։
«Անկախ նպատակից` մենք ձեզ կոչ ենք անում չեղարկել ձեր ծրագրված ուղևորությունը և հորդորում ենք Ուկրաինայում գտնվող բոլոր ճապոնացիներին լքել երկիրը, քանի դեռ ինքնաթիռները շահագործման մեջ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ Ուկրաինայում «վտանգավորության մասին տեղեկատվության» մակարդակը բարձրացրել է երրորդ մակարդակի։