Զինվորական կադրային քաղաքականության մեջ ՀՀ նախագահը կարող էր չկատարել կառավարության անհիմն պահանջները. Սեյրան Օհանյան
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր գործունեության մեջ թերացել է:
«Առաջինը կադրային քաղաքականությունը. Օրինակ զինվորական կադրային քաղաքականության մեջ ինքը կարող էր չկատարել կառավարության այն պահանջները, որոնք անհիմն էին»,- այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա:
«Օրինակ, նշանակել գեներալ-լեյտենանտի պաշտոնի երեք ամիս հետո անհիմն ազատել այդ պաշտոնից: Մի քանի պաշտպանության նախարարիների ազատելը պաշտոնից այս դժվար իրավիճակում, կամ պետարազմի հետեւանքները դեռեւս չքննած, պատասխանատու անձանց, վարչության պետերին շնորհել գեներալական կոչումներ: Սա վերաբերում է խրախուսման ամբողջ գործընթացին, շնորհել տարբեր մեդալներ, շքանշաններ, հերոսի կոչումներ, որի հիմնավորումը հանրության մեջ չկա:
ՀՀ նախագահը գոնե այդ առումով պետք է իր գործունեությունը ծավալեր եւ ճիշտ ուղու վրա դնել կառավարությանը»,-ասաց Սեյրան Օհանյանը:
«Գոնե ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերից ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացում և նաև օրենսդրական գործունեության մեջ», - ասաց պատգամավորը։