AusOpen. Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 70-րդ ռակետ, ամերիկացի Մաքսիմ Կրեսիի հետ եւ առավելության հասավ 6:2, 7:6 (7:4), 6:7 (4:7), 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 3 ժամ, 27 րոպե։
Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը, որը 2:6, 7:6 (9:7), 6:2, 7:6 (7:4) հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին։
Մեդվեդեւը 6-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երեք անգամ նա նման հաջողություն ունեցել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում, որի չեմպիոնի տիտղոսը նվաճել է անցած տարի։ Ֆրանսիայի բաց առաջնությունում մեկ անգամ է հասել քառորդ եզրափակիչ, Ավստրալիայի բաց առաջնությունում էլ անցած տարի հասել էր եզրափակիչ՝ պարտվելով աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։