19-ամյա կին օդաչուն միայնակ թռել է աշխարհով մեկ
19-ամյա օդաչու Զառա Ռեզերֆորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ նրան հաջողվել է 155 օրում պտտվել երկրագնդի շուրջը «Shark» գերթեթև ինքնաթիռով: Մինչ այդ ռեկորդը 7 տարի շարունակ պատկանում էր ամերիկուհի Շաեստա Վայզին:
Երիտասարդ բելգիացին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենաերիտասարդ կինը, ով մենակ թռչում է աշխարհով մեկ։ Այդ մասին գրում է Associated Press-ը։
Նշվում է, որ Ռեզերֆորդի ճանապարհորդությունը պետք է տևեր երեք ամիս, սակայն շարունակվող վատ եղանակը և բյուրոկրատական խնդիրները հետաձգեցին նրա թռիչքը մի քանի շաբաթով, ինչը ի վերջո երկարացրեց թռիչքի ընդհանուր ժամանակը մոտ երկու ամսով: 155 օրվա ընթացքում աղջիկն անցել է ավելի քան 52 հազար կիլոմետր, ինչպես նաև կանգառներ է կատարել հինգ մայրցամաքներում և այցելել 41 երկիր։
Ռեզերֆորդը սկսել է թռչել վեց տարեկանում: Նրա ծնողները, ովքեր նույնպես օդաչուներ են, նրան տանում էին իրենց հետ թռիչքի: Իսկ արդեն 14 տարեկանից բելգիացին ինքն է սկսել թռչել ինքնաթիռներով։ Իր ճանապարհորդությամբ նա ասում է, որ ցանկանում է վարակել երիտասարդ կանանց և աղջիկներին ամբողջ աշխարհում ավիացիայի, գիտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեխնոլոգիայի հանդեպ ոգևորությամբ:
Ավելի վաղ՝ 2021 թվականի դեկտեմբերին, հաղորդվել էր, որ Ռուսաստանում ցրտերի պատճառով Զառա Ռեզերֆորդի շուրջերկրյա ճանապարհորդությունը հետաձգվել է։ Այսպիսով, ոչ թռիչքային եղանակի պատճառով աղջիկը գրեթե մեկ ամիս անցկացրել է Խաբարովսկի երկրամասում։