Մթերքներ, որոնք փայլ կհաղորդեն ձեր մաշկին
Գոջին, ազնվամորին և հապալասը հակաօքսիդանտների իսկական պահեստ են և պատասխանատու են հարթ ու փայլուն մաշկի համար: Ամենօրյա նախաճաշին ավելացրեք մի բուռ հատապտուղ, միայն թե՝ փոքր քանակությամբ, քանի որ դրանք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել։
Ավոկադո
Այս միրգը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ։ Եթե ձեր սննդակարգը ներառում է ավոկադո, դուք ձեր մաշկի և մազերի գեղեցկության համար կարող եք չանհանգստանալ:
Ծովամթերք
Սաղմոն
Ծովամթերքի մեջ հայտնաբերված օմեգա-3 թթուները, ցինկը, ֆոսֆորը և սելենը մաշկի բնական փայլի բանալին են: Եթե սաղմոնն ու միդիան դարձնեք ձեր սննդակարգի մի մասը, ձեր օրգանիզմը ձեզ երախտապարտ կլինի։
Սերմեր
Ձեր սովորական սննդակարգում ավելացրեք դդմի, չիայի, քնջութի և կտավատի սերմեր: Սերմերում պարունակվող միկրոէլեմենտները նպաստում են մաշկի բջիջների վերականգնմանը և գույնի հարթեցմանը:
Կանաչեղեն
Կանաչին գեղեցկության և երիտասարդության իսկական աղբյուր է: Բացի այդ, այն հարուստ է բջջանյութով,նշանակում է՝ անփոխարինելի մթերք է առողջ մարսողության համար։ Ճաշին և ընթրիքին հնարավորինս շատ կանաչ տերևներ ավելացրեք, և արդյունքը երկար սպասեցնել չի տա: