Շարունակում ենք լուրջ չվերաբերվել կորոնավիրուսին, շատ ցավալի է, մարդիկ ուղղակի մահանում են․ Ռուստամ Բադասյան
Ինձ համար տրամաբանական են բոլոր այն հակահամաճարակային միջոցառումները, որոնք կառավարությունն իրականացնում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Ես մեծ ցավով եմ արձանագրում, որ մենք շարունակում ենք լուրջ չվերաբերվել կորոնավիրուսին, ոչ սոցիալական հեռավորություն ենք պահում, ոչ դիմակներ կրելու կանոններն ենք պահում: Ինձ համար շատ ցավալի է այդ ամենը, որովհետեւ մարդիկ ուղղակի մահանում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ քաղաքացիները ստիպված են լինում տրանսպորտում իրար գրկված տեղաշարժվել, Ռուստամ Բադասյանը նշեց, որ իր գործառույթների հետ դա կապ չունի: