ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկություն անցկացվել է ԿԲ փոխնախագահի ընտրության հարցով
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 19-ին փակ գաղտնի քվեարկություն անցկացնում է Կենտրոնական բանկի փոխնախագահի ընտրության հարցով։ Թափուր պաշտոնի միակ թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությամբ նրա թեկնածությունն արդեն պաշտպանել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը։
Քվեարկությունը տևել է 10:30-ից մինչև 11:30-ը։