Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ նա շարունակում է կատարել իր պարտականությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը։
«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։
Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- նշել է խոսնակը։