Նրանք «խաղաղության դարաշրջանում» մեր հերթական ցավալի կորուստներն են». ԱԺ-ում հարգեցին զոհված զինվորների հիշատակը
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով Գեղարքունիքի մարզում զոհված հայ զինծառայողների հիշատակը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց, որ Վարդենիսի հատվածում հայկական կողմն ունեցել է երեք զոհ:
«Նրանք խաղաղության դարաշրջան հռչակված ժամանակահատվածում մեր ունեցած հերթական ցավալի կորուստներն են, և առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոս տղաների հիշատակը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.), ՀՀ ԶՈւ զինծառայող շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.):