Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից. Բիլայն
Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից: Այս մասին հայտնում են «Բիլայն» ընկերությունից:
«Սիրելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ 17:00-ից սկսած խնդիր կա միջազգային կապուղիների հետ։
Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից:
Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում: