Նարեկ Մկրտչյանի և Թիերի Ռիբոյի հանդիպմանն անդրադարձ է եղել համատեղ ծրագրերի իրականացմանը
Նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, իրականացվող միջոցառումների ընթացքին, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք մանրամասների։
Կարևորելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող մարդասիրական գործունեության համար․ «Մենք բարձր ենք գնահատում հատկապես կորոնավիրուսային համավարակի և հետպատերազմյան շրջանում ԱՍՀՆ հետ համագործակցության շրջանակում համատեղ իրականացված ծրագրերի դերն՝ ուղղված Հայաստանի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանը։
Հուսով ենք, որ նախատեսվող աշխատանքները ևս նույնքան արդյունավետ կլինեն՝ շարունակելով ընդգրկել ՀՀ գրեթե բոլոր մարզերը։ Բարձր ենք գնահատում Ձեր՝ ամենատարբեր խնդիրներին ականջալուր լինելու ու ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիներին հուզող խնդիրները մեղմելու պատրաստակամությունը»։