Խաղաղության միակ տարբերակը պատերազմին պատրաստ լինելն է. Արման Աբովյան
AD TV «Հարցազրույցի» տաղավարում ԲՀԿ բարձրագույն քաղխորհդի անդամ, քաղաքական վելուծաբան Արման Աբոvյանն անդրադառնալով Արցախում վերջին երկու օրերին ադրբեջանցի զինվորականների կողմից հայ խաղաղ բնակիչների թիրախավորմանն ու Վերին Շորժայի հատվածում ռազմական ագրեսիայի դրսևորումներին, ասել է, որ հայատյաց քաղաքականությունը հանդիսանում է Ադրբեջանի քաղաքականությունը և առհասարակ ազգաշինության, ազգային տեսլականի ձևավորման բաղկացուցիչ է։
«Աշխարհաքաղաքական գործընթացներն ուղղակի ազդեցություն ունեն և այս բոլոր գործընթացների մեջ ուղիղ գործոն է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների ադրբեջանահաճո, այսպես կոչված խաղաղության դարաշարջանն է, որը իրականում բերեց պատերազմների, արհավիրքների շարունակական զարգացման։ Դա այդպես էլ լինելու է՝ որքան էլ փորձեն համոզել մարդկանց, որ ոչ հակառակն է, կամ խաղան այն շատ լուրջ լարերի վրա՝ հերիք է պատերազմել և այլն, իրականում, եթե մի քիչ խորքային նայենք՝ սա մանիպուլյացիա է, սուտ է, շինծու գաղափար է։ Մենք չենք սկսել պատերազմը, մենք չենք ուզում ոչնչացնենք թուրքերին և ադրբեջանցիներին»,-ասաց Աբովյանը։
Քաղաքական վերլուծաբանը նշում է, որ այս պարագայում խոսել խաղաղության դարաշրջանի մասին նվազագույնը անմիտ է և անգրագետ։
Աբովյանը շեշտում է, որ անխուսափելի են սրացումները թուրքերի և ադրբեջանցիների հետ, քանի որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք ուղղակի տապակված են անհիմն երազանքների և ֆանտազիաների մեջ և խաղում են մարդկանց նուրբ լարերի վրա՝ գոյություն ունի մի կարևոր իրողություն. «Ղազախստանը լինելով պանթուրքական պրոյեկտի համար առանցքային երկիր, այսօր փաստացի, ժամանակավոր դուրս պրծավ թուրքական օղակի վերահսկողությունից և մտավ ոչ թե ժամանակավոր, այս փուլում ուղղակի ռուսական ազդեցության տակ, ինչը իհարկե թուրքերը չեն կարող հանդուրժել։ Հաշվի առնելով Էրդողանի վերջին հայտարարությունը, որտեղ ինքը ուղղակի ցնցումների մեջ էր, որ մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում Ղազախստանում»,- նշեց Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։