Դպրոցներում սովորող 8.100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների 68,3%-ը տղաներ են. Ժաննա Անդրեասյան
Մեր դպրոցներում այս տարվա ցուցանիշներով սովորում է շուրջ 8.100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որոնց 68,3%-ը տղաներ են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Կարծում եմ՝ նման ցուցանիշը առանձին ուսումնասիրության կարիք ունի»։