Աշտարակում 70-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մորն ու դստերը
Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սեդրակ Մ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցի 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արևիկ Ս-ին և 59-ամյա Մելսիդա Ու-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հետ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։