«Հայէկոնոմ» բանկի վարչության պետի տեղակալն ինքնասպանություն է գործել, նյութեր են նախապատրաստվում. ՔԿ
Շենգավիթի թաղապետարանի հարեւորանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ տղամարդը «Հայէկոնոմ» բանկի աշխատակից էր՝ պլաստիկ քարտերով գործառույթների վարչության պետի տեղակալ։
ՔԿ-ից հայտնեցին, որ ինքնասպանության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն