Ղազախստանում ինտերնետն անջատել են, այն նորից աշխատել է, բայց որոշ տեղեկատվական կայքեր դեռևս անհասանելի են արտասահմանից
Ղազախստանում կրկին անջատել են ինտերնետը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Ինտերնետը երկրում անջատել էին նաեւ հունվարի 5-ին՝ ցույցերի ֆոնին։ Բացի այդ, չէին աշխատում Ղազախստանի մի շարք տեղեկատվական գործակալությունների կայքերը։ Որոշ տեղեկատվական գործակալությունների կայքերի հասանելության հարցում դժվարություն կա նաեւ հիմա։
Այն ժամանակ կապը վերականգնվել էր միայն ուշ երեկոյան։
Ինտերնետը Ղազախստանում նորից սկսել է աշխատել ժամեր անց, սակայն նախկինի պես անհասանելի են որոշ տեղեկատվական գործակալությունների, մասնավորապես՝ Tengrinews.kz-ի եւ Sputnik Казахстан-ի կայքերը։
Ընդ որում՝ Tengrinews.kz-ի Telegram-ալիքը նորմալ աշխատում է։