Երևան, 04.Մայիս.2024, 00:00 |
Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկր... Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դ... Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ազատվու... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսր... Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան... Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջա... Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխ... Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ... Ջուր չի լինելու Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մ... Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շ... Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մ... Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գ... «Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ ... Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժա... Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկն... Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադար... Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալի... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական ա... Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացո... Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան ... Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախա... ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է... «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հա... «Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ ... Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզա... Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուր... Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել... ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանո... Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞... Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հ... Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյ... Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շար... ՏԿԵ նախարարը հետևել է Մեծամոր–ՀԱԷԿ ավտոճանապա... Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են... Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախի... Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն... Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն... Ընտանեկան բռնության դեպքերի թիվն ու բացահայտե... 1 զոհ, 2 վիրավոր․ Երևանում բախվել են «Mercede... «Անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սա... Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութայ... Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչնե... Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ը... Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյակա... Հրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում «Քյոխը» այս պահին հարցաքննվում է որպես վկա Մի... ԱԳՆ-ն ընդգծում է մամուլի առանցքային դերը ժողո... Պակիստանում ավտոբուս է վթարվել․ 20 մարդ զոհվե... Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձե... Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված... Քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավ... Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասված... Ծանր մարմնական վնասվածք հասցրած 23-ամյա քաղաք... Դուք առաջարկում եք ճանապարհ, որը փորձարկված է... «Մաղթում ենք ուժ՝ նամակին պատասխան պատրաստելո... ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը Ատեստավորման համակարգ՝ ՔԿԾ-ում. աստեստավորում... 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ... Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունե... Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի ... Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդա... Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ... Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, ... Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբե... 2023-ին 2022-ի համեմատությամբ կոռուպցիոն հանց... ՃՏՊ․ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածնե... Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ... Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու... Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայք... Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծ... Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանո... 2023-ին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե ... Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդի... 2023-ին թմրամիջոցների հետ կապված հանցագործութ... Հայտնի է Քիմ Քարդաշյանի՝ ֆուտբոլիստից բաժանմա... Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառե... Սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները... Ճշտեցի՞ք Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժի իրավո... Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են ... Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեութ... Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Օ... ՄԻՊ-ն ու իր աշխտակազմը այս օրերին պետք է լինի... Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որ... Հավաքների ընթացքում արձանագրվել են ոստիկանութ... Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությո... Կոբախիձեն ԱՄՆ էր հրավիրվել պայմանով. Վրաստանի... Բագրատ Սրբազանին կրկին չթույլատրեցին մուտք գո... «Մայր Հայաստան»-ն ակցիա է իրականացնում Վանաձո... Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1... Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մե... Լոս Անջելեսում հանրահավաք է անցկացվել՝ ի աջակ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թբիլիսիի հակաարևմտյան հռետորաբանությունը վտան...

Նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելով՝ վտանգվում է դատավորի անձեռնմխելիությունը. դատավորների հայտարարությունը

Մի շարք դատավորներ իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։

Դատավորների հայտարարությունը.

«2019-2021 թվականներին միջազգային հեղինակավոր կառույցները հրապարակել են Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ իրենց կարծիքները, առաջարկությունները և նկատառումները, որոնցում հատկապես խնդրահարույց են գնահատել ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։

Մասնավորապես․

- Վենետիկի հանձնաժողովի կարծիք No. 963 / 2019 CDL-AD(2019)024․

Երրորդ անձը ով կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ Արդարադատության նախարարն է։ Վենետիկի հանձնաժողովը քննադատական դիտարկումներ է արել Չեռնոգորիայի համադրելի դրույթի մասով՝ «99-րդ հոդվածով արդարադատության նախարարին իրավունք է տրվում կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Կարելի է հարց տալ, թե արդյոք դա համահունչ է դատական իշխանության անկախությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքին»։ Այնուամենայնիվ, 2017 թվականի հոկտեմբեր ամսվա N18 Կարծիքում (տե՛ս § 136), Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ Կարգապահական Հանձնաժողովի հետ հավասար հիմունքներով, և որևէ դերակատարում չունի որոշումների կայացման մեջ, Արդարադատության նախարարի ներգրավումը կարգապահական վարույթի հարուցման փուլում անընդունելի չէ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԴԸԺ-ի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ունի ավելի բազմազան կազմ, քան իր նախորդը, ապա կարելի է ենթադրել, որ նախարարի լիազորությունները կարող են աստիճանաբար դադարեցվել նոր համակարգի գործարկումից հետո:

12 դեկտեմբեր 2019 GrecoRC4 (2019)21

Գնահատման 4-րդ փուլ Կոռուպցիայի կանխարգելում պատգամավորների, դատավորների և դատախազների նկատմամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ զեկույց.

Առաջարկ viii. 43. GRECO-ն առաջարկել է (i) վերանայել Արդարադատության նախարարության դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում, (ii) կարգապահական վարույթների՝ որպես դատավորի նկատմամբ ազդեցության կամ հաշվեհարդարի գործիք չօգտագործվելու պատշաճ երաշխիքներ գործադրել, ներառյալ՝ դատավորների կողմից կարգապահական որոշումները դատարանում վիճարկելու հնարավորությունը։ 44. Հիշատակվում է, որ այս առաջարկը մասամբ իրականացվել է Համապատասխանության մասին զեկույցում (Compliance Report): Ինչ վերաբերում է առաջին մասին, նշվել է, որ արդարադատության նախարարը դեռևս լիազորված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։ GRECO-ն ընդգծել է, որ արդարադատության նախարարի, որը գործադիր իշխանության մաս է կազմում, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում ներգրավված լինելը կարող է դիտարկվել ոչ լիովին համատեղելի դատական անկախության հետ: Խորհրդարանում առկա Դատական օրենսգրքի նախագիծը նախատեսում էր նախարարի այդ լիազորության պահպանումը՝ որոշակի սահմանափակումներով։ Սակայն դա այն ժամանակ միայն նախագիծ էր: Ինչ վերաբերում է առաջարկի երկրորդ մասին, GRECO-ն ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նոր իրավասությունը՝ որոշում կայացնելու դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ: GRECO-ն նաև բարձր է գնահատել լրացուցիչ երաշխիքները անհարկի ճնշումներից, ինչպիսիք են դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և այլն: Այնուամենայնիվ, GRECO-ն շարունակում էր անհանգստանալ, որ հնարավոր չէր կարգապահական որոշումը վիճարկել դատարանում, ու ոչ միայն դրա սահմանադրականության կապակցությամբ: Հետևաբար, առաջարկի այս մասը մասամբ է իրականացվել: 45. Առաջարկի առաջին մասի վերաբերյալ իշխանությունները այժմ հայտնում են, որ դատավորների կարգապահական պատասխանատվության կարգը փոփոխվել է, սակայն արդարադատության նախարարը դեռևս լիազորված է կարգապահական վարույթ հարուցել (Դատական օրենսգրքի 19-րդ գլուխ՝ դատավորի կարգապահական պատասխանատվության մասին): Բացի այդ, իշխանությունները հաստատում են, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմինը, այդ թվում՝ արդարադատության նախարարը, իրավասու է դատարանում ծանոթանալ ցանկացած քրեական, քաղաքացիական կամ որևէ այլ գործի նյութերին, որոնց դեպքում վավեր դատական որոշում դեռևս չի կայացվել՝ «չմիջամտելով արդարադատության իրականացման գործընթացին» (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ): Սակայն իշխանությունները բացատրում են, որ այդ դեպքերում կարգապահական վարույթը կարող է հարուցվել միայն դատավարության ավարտից և դատական որոշումից վեց ամիս հետո։ Իշխանությունները հավատարիմ են մնում արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերացնելուն, հենց որ Դատական օրենսգրքում նոր փոփոխություններով նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնաժողովն ապացուցի իր արդյունավետությունը, ինչպես առաջարկել է Վենետիկի հանձնաժողովը։ 46. Առաջարկի երկրորդ մասի վերաբերյալ իշխանությունները հայտնում են, որ ներկայումս, Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինն է, որն իրավասու է որոշում կայացնել դատավորների նկատմամբ կարգապահական տույժի վերաբերյալ։ Խորհուրդը գործում է իբրև դատարան և իր որոշումները սկզբունքորեն կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: Սակայն վերջինս իրավասության սահմանափակ շրջանակ ունի։ Իշխանություններն ընդգծում են, որ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ, որոնք նախատեսում են դատավորների նկատմամբ կարգապահական որոշումների բողոքարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը։ Մինչ այդ, Դատական օրենսգրքի փոփոխությունները բողոքարկման ժամանակավոր մեխանիզմ են ապահովում էական հարցերի վերաբերյալ։ 47. GRECO-ն ի գիտություն է ընդունում տրամադրված տեղեկությունը: GRECO-ն նշում է, որ արդարադատության նախարարը, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայումս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություններ ունեն: GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ արդարադատության նախարարը դեռևս ունի այս գործառույթը և իրավունք ունի ծանոթանալու ընթացքի մեջ գտնվող դատական գործերի նյութերին, որոնցում առկա չէ որևէ վերջնական դատական որոշում։ GRECO-ի դիրքորոշումը մնում է այն, որ կարգապահական վարույթում արդարադատության նախարարի դերը պետք է դադարեցվի։ Հետևաբար, առաջարկի առաջին մասին դեռ պետք է անդրադառնալ: Առաջարկի երկրորդ մասի կապակցությամբ GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ կարգապահական որոշումների բողոքարկման պատշաճ մեխանիզմ չի գործադրվել: Դատական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսված մեխանիզմը ոչ ավելին է, քան ԲԴԽ-ի կողմից գործը սահմանափակ հիմքերով վերսկսելու հնարավորություն։ Հետևաբար, առաջարկի երկրորդ մասը մնում է մասամբ իրականացված։ 48. GRECO-ն եզրակացնում է, որ առաջարկ viii մնում է մասամբ իրականացված:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 11.11.2021 թվականին հրապարակել է եզրահանգումներ Հայաստանի վերաբերյալ, որում մասնավորապես նշվել է. «Դատական իշխանության անկախության վերաբերյալ հանձնաժողովն արտահայտել է իր մտահոգությունը գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից գործադրվող ազդեցության, ինչպես նաև դատավորների և դատախազների ընտրության, նշանակման և նրանց գործունեության դադարեցման գործող ընթացակարգերի վերաբերյալ։ Հանձնաժողովը մասնակից պետությանն առաջարկել է ապահովել դատավորների և դատախազների պաշտպանվածությունը ցանկացած տեսակի անհարկի ճնշումներից և միջամտություններից, ինչպես նաև երաշխավորել դատավորների և դատախազների պաշտոնավարման անվտանգությունը։

Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված Արդարադատության նախարարին վերապահված կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահման կապակցությամբ, որի մասին խոսում է հետևյալ վիճակագրությունը․

- 2021 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 23 կարգապահական վարույթ,

- 2020 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 13 կարգապահական վարույթ,

- 2019 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 5 կարգապահական վարույթ։

Հիշյալ վիճակագրությունը չի ներառում այն դեպքերը, երբ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցել է, սակայն ընթացք չի տվել։

Վիճակագրական տվյալներից ակնհայտ է, որ 2021 թվականին հարուցված և Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված կարգապահական վարույթների թիվը 2020 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել, իսկ 2019 թվականի համեմատ՝ հնգապատկվել է։

Գործող Արդարադատության նախարարն իր հրապարակային ելույթներում բազմիցս հայտնել է կարգապահական վարույթների քանակն ավելացնելու պատրաստակամություն և այդ միջոցով իր կողմից որպես «վատ» որակված դատավորների լիազորությունները դադարեցնելու ծրագրի մասին։

Ընդ որում, հրապարակայնորեն խոստացել է մեկ տարվա ընթացքում ներկայացնել դատավորների լիազորությունների դադարեցման առումով կոնկրետ արդյունքներ, մինչդեռ հիշյալ լիազորությունը վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին։

Ավելին, «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածը չի նախատեսում դեռևս վերջնական դատական ակտերով չավարտված` ընթացիկ գործերով կարգապահական վարույթներ հարուցելու արգելք:

Նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են։

Այդ գործընթացը ոչ միայն ինքնին խոցելի է դարձնում տվյալ գործով արդարադատության իրականացումը, այլև կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով խաթարում է գործող յուրաքանչյուր դատավորի անկախության երաշխիքները։

Սույնով հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում։

Ուստի անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների սույն հայտարարությամբ արձանագրված դատական իշխանության անկախության վտանգները չեզոքացնելու նպատակով։

Հ․Գ․ Սույն հայտարարությունը չի ներկայացվել այլ դատավորների ուսումնասիրությանը և հավանությանը՝ նրանց չթիրախավորելու նկատառումից ելնելով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ․

Դավիթ Բալայան

Դավիթ Հարությունյան

Արման Հովհաննիսյան

Զարուհի Նախշքարյան

 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝

Ալեքսանդր Ազարյան

Արշակ Վարդանյան

Մխիթար Պապոյան

Վազգեն Ռշտունի »։

դիտվել է 210 անգամ
Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկր... Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դ... Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ազատվու... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսր... Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան... Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջա... Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխ... Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ... Ջուր չի լինելու Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մ... Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շ... Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մ... Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գ... «Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ ... Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժա... Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկն... Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադար... Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալի... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական ա... Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացո... Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան ... Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախա... ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է... «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հա... «Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ ... Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզա... Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուր... Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել... ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանո... Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞... Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հ... Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյ... Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շար... ՏԿԵ նախարարը հետևել է Մեծամոր–ՀԱԷԿ ավտոճանապա... Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են... Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախի... Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն... Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն... Ընտանեկան բռնության դեպքերի թիվն ու բացահայտե... 1 զոհ, 2 վիրավոր․ Երևանում բախվել են «Mercede... «Անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սա... Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութայ... Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչնե... Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ը... Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյակա... Հրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում «Քյոխը» այս պահին հարցաքննվում է որպես վկա Մի... ԱԳՆ-ն ընդգծում է մամուլի առանցքային դերը ժողո... Պակիստանում ավտոբուս է վթարվել․ 20 մարդ զոհվե... Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձե... Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված... Քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավ... Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասված... Ծանր մարմնական վնասվածք հասցրած 23-ամյա քաղաք... Դուք առաջարկում եք ճանապարհ, որը փորձարկված է... «Մաղթում ենք ուժ՝ նամակին պատասխան պատրաստելո... ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը Ատեստավորման համակարգ՝ ՔԿԾ-ում. աստեստավորում... 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ... Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունե... Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի ... Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդա... Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ... Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, ... Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբե... 2023-ին 2022-ի համեմատությամբ կոռուպցիոն հանց... ՃՏՊ․ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածնե... Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ... Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու... Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայք... Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծ... Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանո... 2023-ին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե ... Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդի... 2023-ին թմրամիջոցների հետ կապված հանցագործութ... Հայտնի է Քիմ Քարդաշյանի՝ ֆուտբոլիստից բաժանմա... Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառե... Սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները... Ճշտեցի՞ք Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժի իրավո... Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են ... Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեութ... Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Օ... ՄԻՊ-ն ու իր աշխտակազմը այս օրերին պետք է լինի... Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որ... Հավաքների ընթացքում արձանագրվել են ոստիկանութ... Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությո... Կոբախիձեն ԱՄՆ էր հրավիրվել պայմանով. Վրաստանի... Բագրատ Սրբազանին կրկին չթույլատրեցին մուտք գո... «Մայր Հայաստան»-ն ակցիա է իրականացնում Վանաձո... Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1... Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մե... Լոս Անջելեսում հանրահավաք է անցկացվել՝ ի աջակ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թբիլիսիի հակաարևմտյան հռետորաբանությունը վտան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan