Սելֆիի մասին հարցման մասնակիցների ավելի քան 40 տոկոսը իրենց կյանքը վտանգի են ենթարկում հանուն հաջողված կադրերի. New York Post
Սելֆիի մասին հարցման մասնակիցների ավելի քան 40 տոկոսը իրենց կյանքը վտանգի են ենթարկում հանուն հաջողված կադրերի՝ հաղորդում է New York Post-ը:
Ընկերության փորձագետները, որոնք մասնագիտացած են բջջային հեռախոսների աքսեսուարների գործում, անցկացրել են հարցում, որը վերաբերում է լուսանկարվելու ժամանակ ռիսկերին: Հարցմանը մասնակցել է 2023 մարդ:
Պարզվել է, որ հարցման մասնակիցների կեսից ավելին պատրաստ է կանգնել ժայռերի ծայրերին հանուն կատարյալ լուսանկարի, 41 տոկոսը արդեն ռիսկի է դիմել սելֆիի ժամանակ: Չորս տոկոսը խոստովանել է, որ վտանգի է ենթարկել ուրիշներին: