Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 195 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 195 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 319, մահացել՝ 47 մարդ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 909 160 դեպք, որից 858 940 հիվանդ ապաքինվել է, 13 071-ը ՝ մահացել: