Արյունոտ քաշքշուկ Աջարիայում. վիրավորվել է երեք մարդ
Երեք տղամարդ բազմաթիվ դանակահարումներով ուշ գիշերով տեղափոխվել է Քոբուլեթիի (Աջարիա) կլինիկաներից մեկը, տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Ինչպես պատմել են ականատեսները, արյունոտ քաշքշուկին նախորդել է վեճը երկու տղամարդկանց միջեւ, որին մասնակցել է առնվազն յոթ մարդ։
Նրանց խոսքով՝ վեճը սկսվել էր մանդարինի բեռնման ժամանակ։
Բժիշկների խոսքով՝ տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում։ Նրանց վիճակը միջին ծանրության է։
Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առիթով հետաքննություն է սկսել։ Կալանավորվել է մեկ մարդ։