Ռուսական սերիալների աստղի որդին դաժան ծեծկռտուքից հետո հոսպիտալացվել է
Ռուս դերասան Մաքսիմ Դրոզդի որդին՝ Եգորը, Մոսկվայի կենտրոնում ծեծկռտուքից հետո ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին դերասանը հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։
«Որդիս բարդ վնասվածքով հիվանդանոցում է։ Խնդրում եմ աղոթել Եգորի առողջացման համար»,- գրել է Դրոզդը։
«Իզվեստիա» պարբրականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել «Йорик убил Хамлета» բարում։ Անծանոթը Դրոզի գլխին երկու հարված է հասցրել։ Բացի այդ՝ տուժողը գլուխը եւս մեկ անգամ հարվածել է ընկնելու ընթացքում։
Արդյունքում նաեւ ուղեղի վնասվածք է ստացել, ոսկորների կոտրվածքներ։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ