Վրաստանում գրանցվեկ է COVID-19-ով վարակման 3542 նոր դեպք
Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3542 նոր դեպք, ապաքինվել է 2234 պացիենտ, COVID-19-ից մահացել է 64 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 57978 թեստ:
Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 6.11 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 7.93 տոկոս, վերջին 7 օրվա ընթացքում՝ 7.93 տոկոս։
Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 886 364 դեպք, ապաքինվել է 827 676 մարդ, մահացել՝ 12 695-ը։
Մինչ օրս կատարվել է ընդհանուր 2 300 323 պատվաստում, որից 11 184 մարդ` վերջին օրվա ընթացքում:
Կարանտինում է գտնվում 37 մարդ, հիվանդանոցներում՝ 6164, քովիդ հյուրանոցներում՝ 1174 մարդ։