Fox. Amazon-ի պահեստն Իլինոյսում փլուզվել է տորնադոյի հետևանքով
Տասնյակ մարդիկ հայտնվել են փլատակների տակ Իլինոյս նահանգի Էդվարդսվիլ քաղաքում Amazon-ի պահեստի մասնակի փլուզումից հետո տորնադոյի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fox News-ի տեղական մասնաճյուղը։
Դրա տվյալներով՝ շենքում կարող է գտնվել 50-ից 100 մարդ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ուրբաթ ամերիկացի օդերևութաբանները նախազգուշացրել են Արկանզաս, Կենտուկի եւ Իլինոյս նահանգների մի քանի շրջաններում տորնադոյի հնարավորության մասին։