Վիրավոր զինծառայողին վիրահատել են. նրան Երեւան են տեղափոխում
Կեսգիշերին մոտ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանը Կապանի բժշկական կենտրոնում վիրահատվել է։ Վիրավոր զինծառայողին քիչ անց ուղղաթիռով կտեղափոխեն Երևան։
Զինծառայողի վիճակը ծանր է։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։