Քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր. խորհրդակցություն քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Խորհրդակցությանը, մասնավորապես, քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կոմունալ տնտեսությանը՝ աղբահանությանը և սանիտարական մաքրմանն առնչվող և այլ հարցեր: