WSJ-ն նշել է երեք կետ, որտեղ կարող է պատերազմ սկսվել
The Wall Street Journal-ի սյունակագիր Ջերալդ Սեիբն հայտարարել է երեք ռազմական հակամարտությունների բռնկման աճող ռիսկի մասին, որոնք սպառնում են «ողբերգություն» դառնալ ԱՄՆ-ի համար, փոխանցում է RIA Novosti-ն։
«Միացյալ Նահանգները եւ դրա դաշնակիցները վտանգավոր պահ են ապրում, գուցե` նույնիսկ ավելի վտանգավոր, քան կարծում են շատ ամերիկացիներ»,- համոզված է հեղինակը:
Սեիբը հավանական հակամարտություններից առաջինն անվանել է Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա։ Որպես փաստարկ` նա նշել է ռուս զինվորականների կենտրոնացումն Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
Երկրորդ հնարավոր թեժ կետը Չինաստանի օպերացիան է Թայվանում։
«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չինացի առաջնորդների շարքից վերջինն է, ովքեր հստակորեն ազդարարել են Թայվանը Պեկինի վերահսկողության տակ առնելու իրենց մտադրության մասին»,- ասվում է հրապարակման մեջ:
Որպես նման կանխատեսման հիմնավորում՝ հեղինակը անվանել է Չինաստանի ներկայիս ղեկավարի` կղզին իր վերահսկողության տակ վերցնելու ցանկությունը` գտնվելով իշխանության ղեկին:
Երրորդ «սպառնալիքը» Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների խափանման հավանականությունն է։
«Բանակցություններում Իրանի ագրեսիվ դիրքերից, որը զուգորդվում է ուրանի ուժեղացված հարստացման հետ, հետեւում է, որ Թեհրանը վճռական է առնվազն միջուկային շեմին հասնելու հարցում»,- ասել է Սեյբը։
Նա թույլ է տվել, որ ԱՄՆ-ն կհամակերպվի Իրանի միջուկային կարգավիճակի հետ, սակայն բացառել է, որ նման իրավիճակը ձեռնտու կլինի Իսրայելին։
«Իսկ դա նշանակում է, որ ռազմական գործողությունների հեռանկարն օրեցօր ավելի է սրվում»,- ամփոփել է հեղինակը։