Գիտնականները լուսանկարել են կորոնավիրուսի օմիկրոն-շտամը
Հոնկոնգի համալսարանի գիտնականներին հաջողվել է առաջին անգամ լուսանկարել կորոնավիրուսի օմիկրոն-շտամը։ Այս մասին տեղեկացվում է գիտական հաստատության կայքում։
Հետազոտողները կատարել են կորոնավիրուսի օմիկրոն-շտամով վարակված կապկի երիկամի բջջի (Vero E6) էլեկտրոնային միկրոլուսանկար։ Դրանում նրանք տեսել են վիրուսային մասնիկներ պարունակող փքված վեզիկուլներով ախտահարումներ։
Բավական մեծացնելով լուսանկարը՝ գիտնականներին հաջողվել է տեսնել բնութագրական գնդաձեւ օբյեկտների կուտակումներ՝ մակերեսին թագի նման փշերով։